211652_close_icon
views-count4393 դիտում article-date 17:08 09-12-2016

Թբիլիսին կարող է ստանալ «Խելացի քաղաք»-ի կարգավիճակ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ISO չափանիշներով ստուգում է անցնելու, որի արդյունքերով էլ ամենայն հավանականությամբ կստանա Smart City (Խելացի քաղաք) կարգավիճակ։ Bizzone.info-ի փոխանցմամբ՝ համապատասխան պայմանագիր է կնքվել Թբիլիսիի քաղաքապետարանի և World Council on City Data-ի միջև։ Smart City կարգավիճակը տրվում է այն քաղաքին, որտեղ կենսամակարդակի բարձրացման համար ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում։ Smart City տեխնոլոգիաները ինտեգրվում են համապատսխան ենթակառույցներ, որպեսզի բարձրացվի սպասարկման որակը, նվազեցվի ռեսուրսների սպառումը, բարելավվի բնակչության հետ շփումն ու փոխըմռնումը։ Փաստաթուղթը ստորագրվել է Թբիլիսիում անցկացված Տնտեսական զարգացման 9-րդ միջազգային ֆորումի շրջանակներում։ Ֆորումին ամեն տարի մասնակցում են Կովկասյան տարածաշրջանի, Եվրոպայի, ասիայի և Ամերիկայի ոչ կառավարական և քաղաքացիական սեկտորի մի քանի հարյուր ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր