4605 դիտում
11:09 09-12-2016
Բարեգործական նպատակով Հայաստան ժամանած դեղերի ու պարագաների որոշ մասը գողացվե՞լ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այս տարվա հոկտեմբերին «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում» տեղի է ունեցել արտառոց միջադեպ, ինչի պատճառով այդտեղ գտնվող արտասահմանյան բժիշկների խումբը, վիրավորված և զայրացած, հեռացել է ժամանակից շատ։
Բանն այն է, որ այս տարի նույնպես ԱՄՆ-ի «Գլենդարել ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետները «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման շրջանակներում ժամանել են Նոյեմբերյան՝ տարածաշրջանի կարիքավոր բնակչությանը անվճար բժշկական օգնության ցուցաբերելու համար։ Իրենց հետ բերել են այդ նպատակի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները, պարագաներն ու դեղորայքը։ Բայց մի օր էլ, նշված առաքելությունը դեռ չավարտած, հայտնաբերել են, որ կորուստ ունեն՝ դեղերի ու պարագաների որոշ մասը գողացվել են և վրդովված նման վերաբերմունքից ու իրենց մարդասիրական քայլի անհամարժեք ու անտրամաբանական պատասխանից՝ հեռացել են խոստացվածից երկու օր շուտ, ինչի հետևանքով քաղաքացիներից շատերը զրկվել են նրանց մասնագիտական օգնությունը ստանալու հնարավորությունից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը խնդիրը մեկնաբանելով նախ վստահեցրեց, թե ի սկզբանե նախատեսված է եղել, որ արտասահմանցի բժիշկները Նոյեմբերյանում պետք է աշխատեն հինգ օր և այդքան էլ մնացել են (համացանցում, սակայն, կարելի է ծրագրի մասին հրապարակումներ գտնել, որտեղ նշվում է, որ բժիշկները Նոյեմբերյանում են հոկտեմբերի 15-ից և իրենց առաքելությունն իրականացնելու են մինչև հոկտեմբերի 21-ը, ինչը նշանակում Է՝ առնվազն 6 օր)։ Նա նշեց, որ դիմողների քանակը շատ մեծ էր, կար մոտավորապես 500 վիրահատության անհրաժեշտություն, բայց քանի որ ժամանակը սահմանափակ էր, բուժաշխատողներն ավելին անել չէին կարող, հետևաբար եղան ծրագրից դուրս մնացած մարդիկ։
Անդրադառնալով կորուստների խնդրին՝ տեղի ունեցածը նա թյուրիմացություն որակեց։ «Իրոք, այդպիսի թյուրիմացություն կար, որովհետև մեծ քանակությամբ դեղորայք ու մեկանգամյա օգտագործման պարագաներ էին բերվել և հիվանդանոցի աշխատակիցների հետ միասին դասավորել էին տարբեր սենյակներում։ Վերջիվերջո բժշկական կենտրոնի երկու հարկ այդ ծրագրով վերցվում է՝ ամբողջ պրոցեսը կազմակերպելու համար։ Ու մի կետ եղավ, երբ որ զգալի քանակությամբ անձեռոցիկներ, ձեռնոցներ և այլն, չէին կարողանում գտնել։ Եվ իհարկե այդ ժամանակ մենք ինքներս բավական լուրջ աղմուկ բարձրացրինք՝ մտածելով, որ միգուցե իսկապես ինչ-որ մի բան եղել է, բայց հետո պարզվեց, որ սենյակներից մեկում էին թողել այդ ամեն ինչը։ Այսինքն՝ գտնվեց, ոչ մի բան չէր վերցվել»,– ասաց Վարդան Փարթամյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3446 դիտում
09:18 17-11-2016
Դեղերի մասին ԵԱՏՄ որոշումը հակասում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին. «Հայկական ժամանակ»
2629 դիտում
10:05 16-12-2016
«Դեղերի մասին» նոր օրենքը կհանգեցնի դեղերի թանկացման. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը