ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ է քննարկում. «Ժամանակ».
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն այս պահին քննարկում է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ դաշինքով։
2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվում ՀՅԴ-ի և Ծառուկյանի միջև և «ազգային» այդ ուժը չի բացառում, որ հենց Ծառուկյանի միջոցով կարող է առնվազն չորս պատգամավոր ունենալ ԱԺ-ում և դրանից հետո ընթացիկ տարեսկզբին Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «ազգային համաձայնության կառավարության» մաս կազմել Ծառուկյանի նոր ձևավորվող դաշինքի հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]