211652_close_icon

Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ալյասկայում. ո՞վ է մասնակցելու ՌԴ-ից Թրամփի հետ «երեք-երեք» ձևաչափով գագաթնաժողովում

views-count805 դիտում article-date 23:35 15-08-2025
Ռուսաստանի նախագահ Պուտինի ինքնաթիռը ևս վայրէջք կատարեց Ալյասկայում, հաղորդում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ալյասկայում, որտեղ նախատեսված է երկու երկրների առաջնորդների գագաթնաժողովը։

Ըստ Սպիտակ տան համատեղ հաղորդագրության՝ Թրամփի և Պուտինի միջև նախկինում նախատեսված դեմ առ դեմ հանդիպումն այժմ վերածվել է «երեք-երեք» ձևաչափով հանդիպման։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել է, որ «երեք-երեք» ձևաչափով բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն Լավրովը և Ուշակովը։

Թրամփին կմիանան պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Հանդիպումից հետո ճաշին ներկա կլինեն նաև Ռուբիոն, Ուիթքոֆը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը։

Նմանատիպ նյութեր