211652_close_icon
views-count5366 դիտում article-date 22:07 08-12-2016

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է թույլ մառախուղ: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար և երկու և ավելի կամրջակ ունեցող ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]

Նմանատիպ նյութեր