«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու դեպքում Մոուրինյոն կվաճառի Մատային և Ֆելայնիին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Խուան Մատան և Մարուան Ֆելայնին մրցաշրջանի ավարտից հետո կարող են լքել ակումբը:
Դա տեղի կունենա, եթե թիմը գլխավորի Ժոզե Մոուրինյոն, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ պորտուգալացին իր մտադրությունների մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդին:
Ուշագրավ է, որ հենց Մոուրինյոն` «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում, 2014-ի հունվարին կարգադրեց վաճառել Մատային, որը 37 մլն ֆունտով բաժին հասավ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանչեսթերյան ակումբում Մոուրինյոյի աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն եվրո: