211652_close_icon
views-count2126 դիտում article-date 21:36 04-07-2016

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ղրղզստանի ԱԳ նախարարին

Հուլիսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևին: Նախարարները նշեցին, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացվող երկկողմ հանդիպումը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու նաև Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության տարբեր ոլորտներին: Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրույց ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերի շուրջ։ Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները պայմանավորվեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։ Հանդիպման օրակարգում էին միջազգային կառույցների շրջանակներում, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Ղրղզստանի փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվեց սեպտեմբերին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Աբդիլդաևը անդրադարձան ՀԱՊԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրագործմանը։

Նմանատիպ նյութեր