12192 դիտում
10:40 08-12-2016
Սամվել Կարապետյանը պաշտոնանկվածներին խոստանում է արժանի պարգևատրում 2018թ.-ից հետո. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն ավելի հաճախ է սկսել Հայաստան այցելել և, բացի իր բիզնես և բարեգործական գործունեությունից, սերտորեն սկսել է զբաղվել ներքաղաքական իրադարձություններով։ Հայաստանյան բիզնես և բարեգործական ներդրումների քաղաքական կապիտալիզացիան սկսել է ազդել նաև անձնական հարաբերությունների վրա. Սամվել Կարապետյանի և նրա շատ ընկերների հարաբերությունները էլ նախկինը չեն։
Շատ մտերիմներ արձանագրում են, որ շփումներում նա փոխել է տոնը։ Սամվել Կարապետյանը ինտենսիվ հանդիպում է Կարեն Կարապետյանի կողմից պաշտոնանկ արված մի քանի նախկին պաշտոնյաների հետ, որոնց հետ նաև քավոր-սանիկային հարաբերություններ ունի։ Նա բոլորին հանգստացնում է՝ հնարավոր հարվածներից պաշտպանելով ընկերոջը՝ վարչապետ Կարեն Կարապետյանին, և սլաքներն ուղղելով Սերժ Սարգսյանի ուղղությամբ։ Սամվել Կարապետյանը բոլորին ասում է, թե Կարեն Կարապետյանին ժամանակ է պետք մինչև 2018թ., որից հետո բոլոր ընկերներին էլ խոստանում է արժանի պարգևատրում և վերադարձ պետական ծառայության»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9237 դիտում
14:01 24-08-2017
Շուն է կորել, գտնողին պարգևատրում են խոստանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
36251 դիտում
16:07 24-04-2018
Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերը
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը