Չինական «Խեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբի հարձակվող Էսեկիել Լավեսիի աշխատավարձը կազմում է շաբաթական 493 հազար ֆունտ: Այդ ցուցանիշով արգենտինացին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Նա 128 հազար ֆունտ ավելի շատ է ստանում, քան` վերջերս «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգած Կրիշտիանու Ռոնալդուն (շաբաթական 365 հազ. Ֆունտ) և գրեթե 2 անգամ շատ, քան` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:
Նշենք, որ Գարեթ Բեյլը, որը նույնպես երկարաձգեց պայմանագիրը «արքայական» ակումբի հետ, շաբաթական 350 հազար ֆունտ է վաստակում: