Հալեպում ռուսական բանակի գնդապետ է զոհվել
Սիրիայի Հալեպ քաղաքում հրետակոծության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է ռուսական բանակի գնդապետ Ռուսլան Գալիցկին, հաղորդում է Ria Novosti-ն։
Հրետակոծությունը իրականացվել է ահաբեկիչների կողմից, Հալեպի արևմտյան հատվածում գտնվող բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ, որի ժամանակ էլ վերջինս ծանր վիրավորում է ստացել։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Գալիցկիի կյանքի համար մի քանի օր պայքարել են բժիշկները, սակայն՝ անօգուտ։ Գնդապետը ռուս ռազմական խորհրդատուների խմբում էր ներգրավված և Սիրիայում կարևորագույն առաջադրանքներ էր կատարում։
Ավելի վաղ Հալեպում տեղի ունեցած ռմբակոծությունների ժամանակ զոհվել էին նաև 2 ռուսաստանցի բուժքույրեր։