3135 դիտում
10:45 07-12-2016
Նախարարի նորանշանակ տեղակալը երկու բնակարան ու երկու ավտոմեքենա ունի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկու բնակարան և երկու ավտոմեքենա ունի: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ նա երկու բնակարանի, «MERCEDES–BENZ E 320» և «NISSAN TIIDA 1.5» մակնիշի ավտոմեքենաների սեփականատեր է: Արթուր Հովհաննիսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ, 7 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար 700 եվրո:
Նախարարի տեղակալի եկամուտները հոկտեմբերի 17-ի դրությամբ կազմել են 9 միլիոն 234 հազար դրամ, որից 3 միլիոն 325 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացածն էլ՝ ստացված փոխառությունները (վարկերը):
Մինչ այս պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալի, արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի, արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը