211652_close_icon
views-count2390 դիտում article-date 10:55 31-08-2019

2 բնակարան, 2 ավտոմեքենա, բաժնեմաս ու շահաբաժին. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի հայտարարագրումը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբե­րության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնա­տար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտո­նը ստանձնելու հայտարարագիրը: Էթիկայի հանձնաժողովի պաշտոնա­կան կայքում հրապարակված տվյալնե­րի համաձայն՝ Ա. Աբրոյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև BMW 325 և NISSAN ROGUE մակնի­շի ավտոմեքենաներ: Նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է նաև 975500 ՀՀ դրամ բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ Ա. Աբրոյանի դրամական միջոց­ները կազմել են 6 500 000 ՀՀ դրամ և 35 000 ՀՀ դրամ: Պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականու­թյունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 27 245 137 ՀՀ դրամ, որից 8 720 137 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 18 525 000 ՀՀ դրամը շահաբաժին է: Ար­մեն Աբրոյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հունիսին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր