28627 դիտում
11:09 06-12-2016
Ջունգլի կինն ամուսնու մասին. «Նա ինձ համար փակված էջ է». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ղարաբաղյան պատերազմի վետերան, 52-ամյա Վարդան Թումանյանի մահվան գործով անցնող Գևորգ Սարգսյանը (հայտնի է Ջունգլ մականունով) նոյեմբերի 26-ին Տերյան փողոցում կնոջը դաժանորեն ծեծի ենթարկելու փաստով օրերս կալանավորվել է։ Նրա քույրը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով եղբոր արարքին, փորձել էր արդարացնել նրան, թե՝ շատ սիրելով իր կնոջը, սկսել է ահավոր խանդել, նույնիսկ էլեկտրասյանը խանդում էր։ Իր հոգեկանը խանգարվել է»։ Իսկ դաժան ծեծի պատճառը, ըստ հանցագործի քրոջ, ֆեյսբուքում ինչ-որ մի տղամարդ «լայք» է դրել կնոջ լուսանկարին, դա էլ դարձել է հերթական վեճի պատճառը»։
Ջունգլի կինը՝ Հասմիկ Մնացականյանը (ով արդեն իսկ տուժող է ճանաչվել և նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունը), դեռ չի ցանկանում այդ ծեծի հետ կապված պարզաբանումներ տալ։ Համենայնդեպս, մեզ հետ զրույցում կտրականապես հրաժարվեց որևէ բան խոսել կատարվածի մասին՝ պատճառաբանելով.
- Դա ինձ համար չափազանց ցավոտ խոսակցություն է։ Եվ, առհասարակ, չէի էլ ցանկանա, որ իմ անձնականը հայտնվեր հանրության քննարկման կիզակետում, դա իմ կյանքն է, իմ անձնականը (ինչի հետ համաձայն չենք, փողոցում, հանրության աչքի առաջ նման միջադեպն այդ պահից էլ ոչ թե անձնական, այլ՝ հանրային խնդիր էր– Հեղ.)։ Ու այսօր, այլևս չեմ ցանկանում լրացուցիչ մեկնաբանություններ անել։ Կներեք, բայց արդեն բավական է, ինչքան անձնական կյանքս դարձավ հանրային, արդեն հերիք է, էլ չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային։ Գոնե կարո՞ղ եք ասել թե ինչն էր այդ ծեծի պատճառը, որովետև տարատեսակ խոսակցություններ և վարկածներ են շրջանառվում։
- Իրականությունն այն էր, ինչ տեսավ հանրությունը։ Իսկ պատճառը կամ այլ բան այլևս էական չեն։ Ծեծն ու մնացած ապրումներս ինձ համար այլևս փակված էջեր Են։ Մի բան կարող եմ հստակ ու միանշանակ այս պահին ասել, նա (նկատի ունի ամուսնուն՝ Գևորգ Սարգսյանին– Ի.Ա.) ինձ համար փակված էջ է, ու երբևէ չեմ պատրաստվում նրան ներել ու հաշտվել։ Կներեք, բայց նրա կատարած արարքներին առավել ևս չեմ ցանկանում անդրադառնալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2885 դիտում
16:56 26-08-2015
Թաիլանդում կատաղած փիղը սպանել է իր ուղեկցին ու ջունգլի տարել զբոսաշրջիկներին
11792 դիտում
08:40 14-01-2016
Սեւ ամպեր «Ջունգլի» գլխին. նոր եզրակացությունն ամբողջովին կփոխի գործը ընթացքը.«Ժամանակ»
2449 դիտում
16:30 06-09-2016
Ֆրանսիայում ցուցարարները պահանջում են փակել փախստականների «Ջունգլի» ճամբարը. տեսանյութ
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը