11789 դիտում
08:40 14-01-2016
Սեւ ամպեր «Ջունգլի» գլխին. նոր եզրակացությունն ամբողջովին կփոխի գործը ընթացքը.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի, ծեծի հետեւանքով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով պատրաստ է տուժող կողմի արտասահմանում պատվիրած անկախ փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ ազատամարտիկի մահը վրա է հասել ծեծի հետեւանքով։
Մինչղեռ, Հայաստանում իրականացված երկրորդ փորձաքննությունը փաստել էր, որ ազատամարտիկի մահվան պատճառը եղել է բնածին հիվանդությունը, իսկ ծեծը պարզապես համընկել է:
Տուժող կողմը վստահ է, որ այս եզրակացությունը, որը պատրաստվում են հաջորդ դատական նիստին ներկայացնել դատարան, պետք է ամբողջովին փոխի գործի ընթացքը:
Ի դեպ, ազատամարտիկի ծեծի գործով մեղադրյալներից «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանի ընտանիքը շարունակում է ահաբեկել ազատամարտիկի ընտանիքին: Նախ Ջունգլի մայրը՝ Ելենա Սարգսյանը, որը գուշակություններով է զբաղվում, դատի է տվել ազատակարտիկի քրոջը՝ իր գործարար համբավն արատավորելու համար:
Բացի այդ, օրերս Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, հրապարակավ սպառնացել է Մարիետա Թումանյանին, իր ձեւակերպմամբ՝ սատկացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
11:25 10-12-2022
Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր երկու տարի. Գեղամ Ստեփանյան
18907 դիտում
17:30 08-09-2021
Լավ իմացեք, սգացող ծնողները սեւ տոնակատարություն կբերեն ձեր գլխին. Զոհված զինծառայողի հարազատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ