Թուրքիայի վարչապետը վաղը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վաղը՝ դեկտեմբերի 6-ին, հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սա Բ. Յըլդըրըմի առաջին այցն է վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։
Թուրքիայի վարչապետը Մոսկվայում հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Հայտնի է նաև, որ 2017 թվականի հունվարին տեղի է ունենալու բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ էրդողանի նախագահությամբ։