6082 դիտում
09:44 05-12-2016
Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ: Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է մնալ փակ:
Կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:
Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրեց որ Կազբեկի շրջանում կան 20 մարդատար և 65 բեռնատար ավտոմեքենաներ:
Անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 կունգ տիպի ավտոմեքենա:
Նմանատիպ նյութեր
15489 դիտում
11:08 26-06-2016
Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. նախնական տվյալներով` այն փակ կլինի մոտ մեկ շաբաթ
5033 դիտում
10:14 30-06-2016
Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. ծիրանը «ջրի գնով» է վաճառվում. «Ժամանակ»
1894 դիտում
10:07 07-04-2022
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսի անցակետը նույնպես փակ է