Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. նախնական տվյալներով` այն փակ կլինի մոտ մեկ շաբաթ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: [b]Նախնական տվյալներով` անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:[/b]
Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: