Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվահալը Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնայի» հետ[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/03/103064/] խաղից [/url](1:1) հետո ներողություն է խնդրել կատալոնական ակումբի երկրպագուների հասցեին թույլ տված իր ժեստի համար:
Սերխիո Ռամոսի գոլը նշելու ժամանակ Կարվահալը մրցակցի երկրպագուներին միջնամատ է ցույց տվել:
«Ցանկանում եմ իմ ժեստի համար ներողություն խնդրել «Բարսելոնայի» երրպագուներից: Ես այն ցույց տվեց ի պատասխան վիրավորանքների, սակայն ես չպետք է այդպես վարվեի», գրել է Կարվահալն իր թվիթերի էջում: