Ֆինանսական խնդիրների պատճառով Եվրատեսիլը Կիևի փոխարեն կարող է տեղի ունենալ Մոսկվայում
«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմկոմիտեն 2017 թ.-ի մրցույթի անցկացման հնարավոր պաշտոնական վայր է դիտարկում Մոսկվան, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը հետ է մնում մրցույթի կազմակերպման աշխատանքներից:
Հաղորդվում է, որ այդ քննարկումների պատճառներից է այն հանգամանքը, որ ուկրաինական կողմը ֆինանսավորման խնդիրներ ունի:
Ըստ փորձագետների հաշվարկների՝ երաժշտական մրցությի համար պետք է առնվազն 25 մլն եվրո, ինչը Ուկրաինայի բյուջեի համար այս պահին դժվար է, չնայած այն հանգամանքնին, որ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ այդ միջոցներն արդեն գտնվել են և պատրաստ են Եվրատեսիլի անցկացմանը:
Հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չի ընդունվել: