Իրանի Գերագույն դատարանը չի չեղարկել միլիարդատիրոջ մահապատիժը. այն ի կատար կածվի
Իրանի քաղաքացի, միլիարդատեր Բաբաք Սանջանիի նկատմամբ մահապատժի վճիռը չի չեղարկվել. այն կիրականացվի։ Այդ մասին հայտարարել է Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլամռեզա Անսարին, հաղորդում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ ISNA գործակալությունը հայտնել էր, որ միլիարդատիրոջ նկատմամբ դատարանի վճիռը իր փաստաբանի դիմումից հետո չեղյալ է հայտարարվել։
«Նավթի գործով մեղադրական վճիռը հաստատված է»,-մեջբերել է IRIB հեռուստաալիքը Անսարիի խոսքը։
Իրանի ամենահaրուստ գործարարներից մեկը՝ Բաբաք Սանջանին, ով հսկայական անշարժ գույք և ընկերություններ ունի Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում և Մալազիայում, մեղադրվում է կազմակերպության միջոցով նավթի վաճառք իրականացնելու և պետական միջոցներից հափշտակություն կատարելու մեջ։
2012 թվականին Սանջանին ներառվել էր ԱՄՆ-ի «սև ցուցակի» մեջ՝ Թեհրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։