211652_close_icon
views-count16056 դիտում article-date 22:18 02-12-2016

«Բարսելոնա»-«Ռեալ». Աշխարհը սպասում է սուպերկլասիկոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 3-ին ամբողջ մարզաշխարհի ուշադրությունը սևեռված է լինելու Կատալոնիայի վրա, որտեղ կկայանա տարվա կարևորագույն դիմակայությունը` «Բարսելոնա»-«Ռեալ»: Իհարկե, նույնը օրը` սակայն ավելի շուտ, Անգլիայում տեղի կունենա հսկաների ևս մեկ հանդիպում` «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի», բայց սուպերկլասիկոն մնում է սուպերկլասիկո: Հատկապես վերջին տարիներին «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև ցանկացած հանդիպում ինքնին մի ամբողջ ֆիլմի սյուժե արժե, այնքան դրամատիկ և իրադարձություններով հարուստ է լինում: Այժմ պատկերը պարզ է. «Բարսելոնային» միայն հաղթանակ է անհրաժեշտ, հակառակ դեպքում 90 տոկոս հավանականությամբ չեմպիոնի հարցը լուծված կլինի. «Ռեալը» 6 միավորով գերազանցում է կատալոնացիներին և միայն հաղթանակը կպահպանի ինտրիգը: «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ այժմ անպարտելի հանդիպումների ֆանտաստիկ շարք է անցկացնում` 32 խաղ: Թիմը հիանալի մարզավիճակում է, ամեն ինչ նորմալ է: Միայն թե վնասվածքների պատճառով խաղին չեն կարող մասնակցել երկու կարևորագույն խաղացողներ` Գարեթ Բեյլն ու Կազեմիրոն: Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն նաև Դանիլոն, Կոենտրաուն և Մորատան: Բայց Զինեդին Զիդանը այդ կորուստները լրացնելու տարբերակներ անկասկած կգտնի: Կատալոնացիների մոտ միայն մի փոքր կասկածի տակ է Անդրես Ինյեստայի մասնակցությունը: Մնացածները շարքում են և ծարավ են հաղթանակի: 100 հազար հանդիսական կլինի «Բարսելոնայի» 12-րդ խաղացողը: Իսկ դուք, հարգելի ընթերցողներ, նշեք, թե ինչ հաշվով կավարտվի Էլ-Կլասիկոն: Ով առաջինը ճիշտ կգուշակի հաշիվը, նրա անունը կնշենք խաղի մասին մեր հրապարակման մեջ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր