211652_close_icon
views-count3279 դիտում article-date 23:00 02-12-2016

Հայտնաբերում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 17.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1989 թ. ծնված Սամվել Թ.-ն, որը հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր