211652_close_icon
views-count2175 դիտում article-date 16:25 27-10-2016

Հայտնաբերում՝ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հոկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արմեն Պ.-ին, որը 1996 թ. հունվարի 5-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր