3131 դիտում
16:37 02-12-2016
Բանաստեղծ Հովիկ Հովեյանը պարգևատրվել է Գրիգոր Նարեկացի հուշամեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Նոյեմբերի ավերակները» ժողովածուով բանաստեղծ Հովիկ Հովեյանը բոլորեց իր 60-ամյա հոբելյանը:
Դեկտեմբերի 1-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելենական երեկո և հեղինակի նորերս հրատարակված «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը:
Երեկույթի սկզբում ցուցադրվեց տեսանյութ Հովիկ Հովեյանի անձնական արխիվից, որտեղ բանաստեղծն ինքը պատմում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում անցկացրած կյանքի ամենանվիրական հատվածի՝ մանկության մասին, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր՝ գրող Վաչագան Հովհաննիսյանի և այն մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում: Տեսանյութի երկրորդ մասում ներկայացված էին կարծիքներ Հովիկ Հովեյանի մասին՝ տարիների հեռվից մեզ հասնող խոսքեր. Գևորգ Էմին, Մարո Մարգարյան…
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և նշեց, որ մշակույթի նախարարության կողմից անակնկալ ունեն հոբելյարին՝ Ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար բանաստեղծ, թարգմանիչ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործու¬թյան կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:
Հեղինակի և նրա անցած ուղղու մասին խոսեցին գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ:
Ներկայացվեց Հ. Հովեյանի բանաստեղծությունների նորերս հրատարակված՝ «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուն:
Ռուսերենով թարգմանվել և ժողովածուում են զետեղվել բանաստեղծություններ Հովեյանի՝ «Վրիպած ջրհեղեղ», «Անժամանակություն» գրքերից և անտիպ ստեղծագործություններ:
Հոբելենական երեկոյի ընթացքում հնչեցին Հովիկ Հովեյանի բանստեղծություններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ:
Երաժշտական կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը և «Գևորգ Դաբաղյան և ընկերներ » դուդուկահարների անսամբլը։ Հանդիսույթը վարեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
16:06 18-04-2015
Մշակույթի նախարարը լիտվացի գրող-հրապարակախոս Մարիտե Կոնտրիմայտեին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով
5172 դիտում
11:23 04-09-2016
Լրանում է «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձը. այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային
Այս բաժնից
682 դիտում
23:36 13-01-2025
Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը
1306 դիտում
22:39 13-01-2025
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան
1183 դիտում
22:10 13-01-2025
Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան