211652_close_icon

Մադրիդը խնայում է, Երևանը՝ ոչ, բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը Իսպանիայից բարեկեցիկ ու հարուստ է. «Առավոտ»

views-count4907 դիտում article-date 10:15 02-12-2016
«Առավոտ» թերթը գրում է. «Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկի՝ Պուերտա դել Սոլի տոնածառն արդեն երկրորդ տարին է, որ չի փոխվում: Մադրիդի քաղաքապետարանը շռայլություն է համարում անպատեհ ծախսեր անելը տնտեսական ճգնաժամ, արտագաղթ և աշխատատեղերի խնդիր ունեցող երկրում: Ի տարբերություն Մադրիդի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանը մեր մայրաքաղաքին տոնական տեսք տալու համար ամեն տարի 18-20 միլիոն դրամ է ծախսում: Ճիշտ է, ասում են՝ այդ գումարի մի մասը տրամադրում են բարերարները, բայց քաղաքապետարանի բյուջեից էլ են, այնուամենայնիվ, միջոցներ ծախսվում: Այս տարին էլ, թերևս, բացառություն չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը Իսպանիայից բարեկեցիկ ու հարուստ է և Երևանն էլ խնայողության խնդիր չունի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր