Չինաստանում միկրոավտոբուսն ընկել է լիճը. զոհվել է 20 ուղևորներից 17-ը
17 մարդ է զոհվել Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում այսօր առավոտյան տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Ինչպես հաղորդում է xinhua.net-ը, դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 6։00-7։00-ին, Էչժոու քաղաքից ոչ հեռու, մայրուղու վրա։ Միկրոավտոբուսում եղել է 20 մարդ։ Դեռևս անհայտ հանգամանքներում վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և միկրոավտոբուսն ընկել է լիճը։
Փրկարարները լճից դուրս են բերել 17 ուղևորի դիերը, ինչպես նաև միկրոավտոբուսը։ Շարունակվում են մյուս 3 ուղևորների որոնողական աշխատանքները։