Պենզա տանող ավտոճանապարհին բախվել են միկրոավտոբուսն ու բեռնատարը. կա 9 զոհ, 3 վիրավոր. տեսանյութ
Այսօր` մարտի 2-ին, ՌԴ Պենզա տանող ավտոճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ավտովթարի հետևանքով կա 9 զոհ, ևս 3-ը մարմնական վնասվածքներ են ստացել, որոնց թվում կա 4-ամյա երեխա:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտոճանապարհին բախվել են բելառուսական համարանիշներով Mercedes բեռնատարն ու ուղևորատար Mercedes միկրոավտոբուսը:
Հայտնի է, որ մահացածների մեջ երեխաներ չկան:
Այս պահին տեղում աշխատում են փրկարարները: Վթարի հանգամանքները պարզվում են: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: