1886 դիտում
09:33 02-12-2016
Սպիտակի քաղաքապետը հողի հարկ չվճարելը խախտում չի համարում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «2016թ.-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգում է իրականացրել Լոռու մարգի Սպիտակ համայնքում: Վերահսկողության իրականացման ընթացքում պարզվել է, որ համայնքը մեծ չափով ապառքներ է կուտակել հողի ու գույքի հարկի գծով: Գույքահարկի չվճարված ապառքները և տույժերը կազմել են 10 մլն 631 հազար դրամ, որից 8 մլն 862 հազար դրամը՝ ֆիզիկական, իսկ 1 մլն 768 հազարը՝ իրավաբանական անձանց մասով է:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, սակայն, լսելով խախտումների մասին, զարմացավ, «Ո՞վ է խախտումներ արձանագրել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը՝ հավելելով՝ հողի հարկի չվճարումը խախտո՞ւմ է: Ու դու դա խախտո՞ւմ ես համարում: Ես նյութին ծանոթ չեմ, մի՞թե գրված է խախտում, կամ բացեր ասելով հասկանում եք խախտո՞ւմ: Ես հիմա հանդիպման եմ, խնդրում եմ, հարմար չի խոսելը, հետո կխոսենք հա՞»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը