211652_close_icon
views-count2865 դիտում article-date 18:35 01-12-2016

BetConstruct-ը կրկին մրցանակի է արժանացել՝ այս անգամ BEGE 2016-ում

BetConstruct ընկերությունը հերթական մրցանակի է արժանացել [url=http://www.vivaronews.am/entertainment/betconstruct-eh-krkin-mrcanaki-e-arzhanacel%D5%9D-ays-angam-bege-2016-um]BEGE 2016 ցուցահանդեսում[/url] տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ: Այս անգամ հայկական արմատներով ընկերությունը լավագույնն է ճանաչվել «Սպորտային խաղադրույքների բացառիկ հարթակ» անվանակարգում: Մրցանակն ընկերության ներկայացուցիչներին հանձնել են Ժամանցի և խաղային ոլորտի բալկանյան ցուցահանդեսի ժամանակ (Balkan Entertainment and Gaming Exhibition): Ցուցահանդեսը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 24-ին: BetConstruct-ն առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող առաջատար ընկերություններից է: Տարիների ընթացքում ընկերությունն արժանացել է մի շարք մրցանակների: Վերջին ձեռքբերումներից է՝ «Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակը, որը ստացել է International Gaming Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ: EGR B2B 2015 և 2016 մրցանակաբաշխություններում արժանացել է «Հաճախորդների լավագույն սպասարկում» մրցանակին, իսկ International Gaming Awards 2015 մրցանակաբաշխությունում՝ «Տարվա նորարար» մրցանակին։

Նմանատիպ նյութեր