4667 դիտում
21:54 04-11-2016
Երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը Բիշքեկ քաղաքում կրկին արժանացել է մրցանակի
Ս. թ. հոկտեմբերի 28-31-ը, Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է ԱՊՀ երկրների, Երիտասարդ կինոյի «Հույս» կինոֆորումը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից ֆորումին մասնակցել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով: «Հույս» կինոֆորումի միջազգային ժյուրիի կողմից ռեժիսորի ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարակային ֆիլմ» մրցանակին:
«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներով և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին ու ջերմ ընդունելությանը:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր կինոփառատոների` արժանանալով, ավելի քան, 20 մրցանակների:
Նմանատիպ նյութեր
3814 դիտում
10:36 16-09-2019
Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
745 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են