Եթե վարչապետի սպառնալիքը իրականանա` ամեն ամիս կունենանք «թարմ» նախարար. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը, չնայած այն հանգամանքին, որ իր 7000 սպարտացիների հետ մտավ ՀՀԿ–ացման բեռի տակ, չի թուլացնում «դրայվի» իր չափաբաժինը և սկսել է մատ թափ տալ յուր նախարարների վրա: Երեկ, օրինակ, նա բարկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի վրա, ով իր հաշվետվությունը փորձել էր «սղղացնել» ոչ թե կոնկրետ անուններով, փաստերով ու թվերով, այլև ստանդարտ, ձանձրալի ձևակերպումներով:
«Փաստի» տեղեկություններով` Կարեն Կարապետյանը նշանակել է յուրաքանչյուր շաբաթ` փակ, իսկ յուրաքանչյուր ամիս` բաց հաշվետվություններ նախարարների համար` սպառնալով, որ այն նախարարը, ով գոհացուցիչ հաշվետվություններ չներկայացնի, կհեռացվի աշխատանքից…
Եթե վարչապետի սպառնալիքը իրականանա` հավանաբար յուրաքանչյուր ամիս կունենանք նոր, «թարմ» նախարար…»
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]