4898 դիտում
10:17 01-12-2016
Կարեն Կարապետյանն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությանը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին:
Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք է այդ պարարտանյութը ներկրեր և բաշխեր գյուղացիներին, ընտրվեց առանց մրցույթի և դա «Մասիսի բերրիություն» ընկերությունն էր:
ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով, եթե պարարտանյութի մատակարարումը իրականացվեր մրցույթով, ապա կխնայվեր մոտ 1.5 միլիարդ դրամ: Ամենաուշագրավն այն է, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը ըստ համառորեն շրջող լուրերի, փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:
Ընկերության սեփականատերը ըստ այդ լուրերի, նրա մորեղբոր որդին է ու թերևս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ 4 տարի շարունակ ուրիշ ոչ մի ընկերություն չի կարողացել նույնիսկ մոտենալ սուբսիդավորման այդ ծրագրին, իսկ հանձնաժողովն էլ չի փորձել անգամ այս ակնհայտ իրողությունները ուսումնասիրել:
Սա կարել է համարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենանշանակալի քայլը ընդդեմ նախկին մեգապաշտոնյա, ըստ որոշ հաշվարկների՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Խաչատրյանի դեմ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3241 դիտում
10:27 27-07-2018
Մեխակ Գաբրիելյանը՝ ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. «ՍՊԸ-ին անհիմն տուգանել են 550 միլիոն դրամով». «Ժամանակ»
2063 դիտում
09:19 04-10-2016
Կարեն Կարապետյանն ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ,. «Հայկական ժամանակ»
3967 դիտում
09:32 28-04-2017
ՀՅԴ-ի ախորժակը մեծացել է, բայց Կարեն Կարապետյանն այլ պլաններ ունի «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1189 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը