3244 դիտում
10:27 27-07-2018
Մեխակ Գաբրիելյանը՝ ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. «ՍՊԸ-ին անհիմն տուգանել են 550 միլիոն դրամով». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ ընդդեմ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի։ Ըստ Գաբրիելյանի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացվել են ապօրինի հետապնդումներ:
Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ Գաբրիելյանի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլարի գույքային վնաս:
«2009 թվականից «Գոլդեն Ֆիլդ» ընկերությունը զբաղվել է արդյունաբերական գործունեությամբ՝ արտադրելով ավտոմեքենայի բնական գազի բարձր ճնշման բալոններ։ Գագիկ Խաչատրյանը ամեն օր դիտարկում էր մաքսային ամփոփագրերը՝ ներմուծում, արտահանում, և տեսնում էր, թե որ ընկերությունը մեծ ցուցանիշներ ունի։ Ցավոք, այդ ժամանակահատվածում մեր ընկերությունը ևս ընկավ նրա այդ ցուցակում, և սկսվեցին անհիմն ստուգումներ, ու այդպիսի մի անհիմն պատրվակով ընկերությանը տուգանեցին 550 միլիոն դրամով, ապա արգելանք դրեցին ընկերության գործունեության վրա»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8287 դիտում
19:59 17-07-2018
Մեխակ Գաբրիելյանն՝ ընդդեմ Գագիկ Խաչատրյանի․ ՊԵԿ-ը փաստաթղթերն ուղարկել է դատախազություն
6649 դիտում
09:27 03-12-2016
ՊԵԿ-ն Ալրաղացի Լյովին տուգանել է մեկ միլիոն դրամով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը