«Շապենկոեսե»-ի ֆուտբոլիստների տեղափոխող օդանավը կործանվել է վառելիքի պակասի պատճառով. Կոլումբիայի Քաղավիացիոն ծառայություն
Կոլումբիայի Քաղավիացիայի ղեկավար Ֆրեդդի Բոնիլյն հայտնել է, որ նախօրեին Կոլումբիայի տարածքում ավիավթարը տեղի է ունեցել վառելիքի պակասի պատճառով, հայտնում է gazeta.ru-ն։
Հիշեցնենք, որ օդանավը, որը բրազիլական «Շապենկոեսե» ֆուտբոլային թիմի անդամներին տեղափոխում էր Մեդելլին, վայր է ընկել Կոլումբիայի տարածքում։ Զոհվել է 71 մարդ, կենդանի մնացել՝ 7-ը։
Թիմը Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ խաղը պետք է անցկացներ «Ատլետիկո Նացիոնալ»-ի հետ։ Կոլումբիայում նախօրեին մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվել այն մարզադաշտում, որտեղ պետք է անցկացվեր եզրափակիչ խաղը։ Հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգել են զոհված ֆուտբոլիստների հիշատակը։