9936 դիտում
17:52 01-02-2017
Մոսկվա-Երևան ինքնաթիռի՝ օդ չբարձրանալու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. ՀՀ քաղավիացիոն վարչության խոսնակ
ՀՀ քաղաքացիական ավիացիոն գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը հերքում է տեղեկությունը, որ ռուսական «UTair» ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ վթարված փականների պատճառով.
«Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե այսօր՝ փետրվարի 1-ին, «UTair» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը՝ ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով, չի համպատասխանում իրականությանը:
«UTair» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ փետրվարի 1-ին «UTair» ավիաընկերության UT 873 համարի ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթը ժամը 11.10-ի փոխարեն իրականացրել է 11.36-ին և Երևան է հասել 13.58-ին՝ 14.00-ի փոխարեն: Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ»:
[b]
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության
մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյան[/b]
Նմանատիպ նյութեր
2041 դիտում
15:09 21-10-2021
Բանակը ցրելու մասին Արցախի նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ
2516 դիտում
17:14 21-10-2021
Բանակը ցրելու մասին Արցախի նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ
Այս բաժնից
568 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1159 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը