211652_close_icon

ԼՂՀ նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը քննարկել են փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

views-count3503 դիտում article-date 14:28 24-11-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր