211652_close_icon
views-count14770 դիտում article-date 11:27 30-11-2016

«Քարֆուր Արմենիա» հիպերմարկետը փոխում է իր ռազմավարությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Քարֆուր Արմենիա» հիպերմարկետը կրճատել է իր ապարանքների ցանկը, և ապրանքների սակավությունը տպավորություն էր առաջացնում, թե այն որոշել է դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում: «Փաստը» «Քարֆուր Արմենի» ընկերության PR մենեջերից փորձեց պարզել, արդյո՞ք որոշ բաժինների փակամն և ապրանքների սակավության պատճառը փակվելը չէ. «Ոչ, «Քարֆուր Արմենիան» չի փակվում, պարզապես փոխում է իր բիչզնես մոդելն ու ռազմավարությունը: Հիպերմարկետից անցնում ենք սուպերմարկետի»,- ասաց ընկերության PR մենեջերը: Հարցին, թե նման փոփոխության պատճառը ֆինանսական դժվարություններն են, թե այլ պատճառներ կան, որոնք թույլ չեն տալիս լիարժեք բիզնես-գործունեություն ծավալել, հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ասաց, որ իրենք մամուլի հետ չեն ցանկանում շփվել, ուստիև նա չի ցանկանում պատասխանել մեր մյուս հարցերին: Ի պատասխան մեր պնդումներին, թե մամուլն ընդամենը ֆիքսել է իրենց վարքագծի փոփոխությունը և ընդքամենն ուզում է իրազեկվել, թե արդյո՞ք բիզնես–խոչընդոտներ չկան, որոնք կարող են խանգարել իրենց գործունեությանը, «Քարֆուր Արմենիայի» խոսնակը ևս մեկ անհգամ կրկնեց. «Ոչ ես, ոչ էլ մեր տնօրենը այս փուլում չենք ցանկանում հարցազրույց տալ կամ հարցերի պատասխանել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր