211652_close_icon
views-count1714 դիտում article-date 10:58 31-03-2016

«Տնտեսական հանցագործությունների դեմ պայքար (փողերի լվացում)» թեմայով սեմինար՝ Վարշավայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 23-ից 25-ը Եվրոպական Հանձնաժողովի նախաձեռնած Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում կայացավ «Տնտեսական հանցագործությունների դեմ պայքար (փողերի լվացում)» թեմայով սեմինար: Միջոցառման ընթացքում Լեհաստանի իրավապահ ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան տնտեսական և համակարգչային հանցագործությունների վերաբերյալ դասախոսություններով, լուսաբանվեցին այդ հանցատեսակների կատարման նոր եղանակներն ու դրանց դեմ պայքարի մեխանիզմները: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որի կազմում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, իրավաբանական վարչության, կրթահամալիրի և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողները, սեմինարի օրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ինչպես ներկայացվող զեկույցների, այնպես էլ դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում: Միջոցառման շրջանակներում մեր պատվիրակությունն այցելեց Վարշավայի ոստիկանության ստորաբաժանում, որտեղ ներկայացվեցին իրավապահ մարմնի աշխատանքային առօրյան, ծառայության ընթացքում հաճախ ծագող խնդիրները, ինչպես և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կիրառվող հատուկ միջոցները: Սեմինարի ավարտին մասնակիցներին հանդիսավոր պայմաններում հանձնվեցին վկայականներ։ Միջոցառումը հնարավորություն ընձեռեց հանդիպել ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր իրենց լավագույն փորձը ներկայացրին մասնակիցներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր