211652_close_icon
views-count2366 դիտում article-date 09:52 30-11-2016

Այ մարդ, ծաղկազարդ փողոցները գերեզմանոցի մոտ են, ուրիշ ծաղկազարդ փողոց չկա. Վահագն Մախսուդյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը, ի տարբերություն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, չի զգում, որ մենք առաջանցիկ տեմպերով առաջ ենք գնում. «Ոչ, չեմ զգում, չկա: ժողովո՛ւրդը պիտի զգա, ոչ թե 4-5 մարդ: Ժողովրդի գնահատականը գիտե՞ս ինչ էր այդ համագումարին, որ այս երկիրն իրենց համար է, տես ինչ շիկառնի, կերած-խմած նստած են»: Մենք հիշեցրինք Սերժ Սարգսյանի խոսքերը՝ շուրջօրյա էլեկտրամատակարարում ու ջրամատակարարում, լուսավոր ու ծաղկազարդ փողոցներ, կարո՞ղ է պարզապես Դուք էլ սովորել եք լավին ու չեք նկատում դրականը, նա պատասխանեց. «Այ մարդ, ծաղկազարդ փողոցները գերեզմանոցի մոտերն են, ուրիշ ծաղկազարդ փողոց չկա»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր