211652_close_icon
views-count3112 դիտում article-date 14:56 29-11-2016

Պոլ Պոգբա. Կարծես անեծքի տակ լինենք

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան անդրադարձել է ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Վեսթե Հեմի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/27/102472/]հանդիպմանը[/url] (1:1): Մանկունյանցիները չորրորդ անգամ անընդմեջ Անգլիայի առաջնությունում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղացին: «Քիչ է մնում մտածենք, որ մենք անեծքի տակ ենք: Կարևոր չէ, թե ով է մեր հարկի տակ խաղում` «Արսենալը» կամ «Վեսթ Հեմը», մենք գերիշխում ենք խաղադաշտում, սակայն չենք կարողանում հաղթել: Բայց վաղ թե ուշ բախտը կժպտա և մենք նրա պոչից կբռնենք: Ես նախկինի պես վստահ եմ թիմի մեջ, քանի որ պահեր շատ ենք ստեղծում: Ամեն ինչ կնորմալանա: Պետք է միայն մանրուքներին ուշադրություն դարձնել: «Վեսթ Հեմից» և «Արսենալից» մենք հիմար գոլեր բաց թողեցինք, միավորները անիմաստ ենք կորցնում: Բայց ամեն ինչ լավ կլինի», ասել է Պոգբան:

Նմանատիպ նյութեր