211652_close_icon
views-count5468 դիտում article-date 11:22 29-11-2016

ՀՀ ՄԻՊ աշխատակիցներն անհապաղ այց են կատարել «Փոքր Մհեր» կրթահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/28/102481/]հայտնել [/url]էր, որ երեկ՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում։ Կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ էին կատարել հրապարակում ու պահանջել էին տնօրենի հրաժարականը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում սաներն ասել էին. «Տնօրենը հայտնի հերոսի՝ Կապույտ Մորուքի չար մարդու կերպար է մեզ մոտ ընկալվում. անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև սպաների նկատմամբ ու անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորիս հասցեին՝ մեզ «համարելով հորթեր, դիշովկաներ» և սպառնալիքներ է տալիս մեր հասցեին։ Ոչ մի անգամ նման տնօրեն չենք ունեցել։ Սպաներն էլ շատ հոգատար էին մեր նկատմամբ, սակայն նրա՝ այստեղ գալուց հետո ամբողջ կրթահամալիրում տիրում է անառողջ մթնոլորտ։ Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր