211652_close_icon
views-count1920 դիտում article-date 14:25 29-11-2016

Հարավային Կորեայի նախագահը տեղի տվեց. նա պատրաստ է հեռանալ պաշտոնից

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն հայտարարել է պաշտոնից հրաժարվելու պատրաստակամության մասին, հաղորդում է Associated Press-ը։ Գործակալությունը նշում է, որ նա ներողություն է խնդրել երկրի բնակչությունից՝ կապված խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ և պատրաստակամություն հայտնել վաղաժամ հեռանալ պաշտոնից, եթե խորհրդարանը իշխանության խաղաղ անցման ուղի գտնի։ Այս տարվա հոկտեմբերին Հարավային Կորեայի դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ առաջադրեց նախագահի ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, ով ներգրավված էր կոռուպցիոն սկանդալի մեջ և մեղադրվում էր պետական պաշտոնյա չլինելով՝ պետության գործերին միջամտելու մեջ։ Դրա հետ կապված՝ երկրում բզմահազարանոց բողոքի ցույցեր տեղի ունեցան։ Ժողովուրդը պահանջում էր նախագահի հրժարականը և պատասխանատվություն՝ կոռուպցիայի մեր ներքաշված լինելու համար։

Նմանատիպ նյութեր