211652_close_icon
views-count25925 դիտում article-date 19:23 28-11-2016

Կրթության և գիտության նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու, խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ այլ աշխատակիցներ: Վերջիններս հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաև կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհդի նախագահի հետ: Սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են բարձրացրել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները: Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի ուսումասիրությունից և անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ: Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/28/102481/]ավելի վաղ[/url] տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում։ Կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ էին անում հրապարակում ու պահանջում տնօրենի հրաժարականը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում սաներն ասում էին. «Տնօրենը հայտնի հերոսի՝ Կապույտ Մորուքի չար մարդու կերպար է մեզ մոտ ընկալվում. անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև սպաների նկատմամբ ու անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորիս հասցեին՝ մեզ «համարելով հորթեր, դիշովկաներ» և սպառնալիքներ է տալիս մեր հասցեին։ Ոչ մի անգամ նման տնօրեն չենք ունեցել։ Սպաներն էլ շատ հոգատար էին մեր նկատմամբ, սակայն նրա՝ այստեղ գալուց հետո ամբողջ կրթահամալիրում տիրում է անառողջ մթնոլորտ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր