99308 դիտում
10:26 28-11-2016
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ «Փոքր Մհեր» կրթահամալիրում. երեխաները պահանջում են տնօրենի հրաժարականը, ով իրենց անվանում է «հորթ», «դիշովկա» և այլն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ են անում հրապարակում ու պահանջում տնօրենի հրաժարականը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սաներն ասում էին. «Տնօրենը հայտնի հերոսի՝ Կապույտ Մորուքի չար մարդու կերպար է մեզ մոտ ընկալվում. անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև սպաների նկատմամբ ու անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորիս հասցեին՝ մեզ «համարելով հորթեր, դիշովկաներ» և սպառնալիքներ է տալիս մեր հասցեին։ Ոչ մի անգամ նման տնօրեն չենք ունեցել։ Սպաներն էլ շատ հոգատար էին մեր նկատմամբ, սակայն նրա՝ այստեղ գալուց հետո ամբողջ կրթահամալիրում տիրում է անառողջ մթնոլորտ։ Հուսով ենք, որ վերադասը հետևություններ կանի ու այդ վայ-տնօրենին կհեռացնի զբաղեցրած պաշտոնից, ով 1 ամիս առաջ է նշանակվել, և երբեմնի բարի համբավ ունեցող կրթահամալիրում արշալույսները կխաղաղվեն։ Եթե մեր խնդիրը չլուծվի, ավելի լավ է՝ բոլոր սաներով դուրս գանք կրթահամալիրից։ Մեզ պետք չի նման տիպի ուսում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)