Երևանում ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական աշխատանքները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտական փուլում են 2016-2017թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքները: Այս օրերին բազմաբնակարան բնակելի շենքերում նորերով են փոխարինվում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են խողովակաշարերը, ըստ անհրաժեշտության մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները:
Ըստ այդմ, մինչ օրս ջրթափ խողովակներ են նորոգվել 1167 շենքում, 811 շենքի հարկաբաժիններում լրացվել են բացակա ապակիները, ջերմամեկուսացվել են 424 շենքի ջրամատակարարման խողովակաշարերը:
Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 10-ը:
Երևանի քաղաքապետարան