690 դիտում
17:02 10-06-2020
«Պեկին-2022»-ի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին
ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովը և մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները տեսակապի միջոցով զրուցել են << Պեկին – 2022 > կազմկոմիտեի անդամների հետ։
Նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Օլիմպիական ավանը, սահնակային սպորտի, բոբսլեյի և լեռնադահուկային սպորտի ազգային կենտրոնը պատրաստ կլինի տարեվերջին։ Ընդհանուր առմամբ բարձր գնահատական է տրվել ձմեռային 24 –րդ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչների աշխատանքին։
Վերջին ամիսներին Չինաստանը հայտնվել էր բարդ իրավիճակում։ Այժմ զգալի բարելավում կա երկրում և կազմկոմիտեն վերադարձել է բնականոն աշխատանքի։
Ասվել է , որ կորոնավիրուսի խնդիրների լուծման համար ավելի կամրապնդվեն կապերն ու համագործակցությունը ՄՕԿ – ի շահառուների հետ: Շարունակական և մանրակրկիտ դիտարկում կանցկացվի, վերլուծության կենթարկվեն ռազմավարական ծրագրերը, ընդհանուր վիճակի կայունացման և խաղերի ընթացքում հնարավոր ռիսկերի արագ արձագանքման համար:
Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում նախատեսված են 2022թ․ փետրվարի 4 – 20 –ը։
Նմանատիպ նյութեր
1038 դիտում
14:43 28-11-2016
Երևանում ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական աշխատանքները
679 դիտում
12:51 11-09-2014
Ավարտին են մոտենում 2014 թվականի ծրագրով նախատեսված հենապատերի հիմնանորոգման աշխատանքները
Այս բաժնից
1897 դիտում
21:03 30-04-2024
Երևանի աթլետիկայի ֆեդերացիան նոր նախագահ ունի
4024 դիտում
13:36 29-04-2024
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը