211652_close_icon

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Կոնգոյի արտգործախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3308 դիտում article-date 18:06 27-11-2016
Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության և սփյուռքի հարցերով նախարար Ժան-Կլոդ Գակոսոյին։ Կոնգոյի արտգործնախարարը, նշելով, որ ջերմությամբ է հիշում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով նախորդ տարի Հայաստան կատարած այցը, ընդգծեց, որ ուրախ է այսօր ստորագրել մի փաստաթուղթ, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ մեկ տարի առաջ Երևանում։ Նախարարները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այդ առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման մասին հուշագիրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր