3701 դիտում
18:39 27-11-2016
Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը
Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդային:
Նախարարները շեշտեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձան համագործակցության հաստատման հնարավոր ուղիներին:
Կողմերը քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր, անդամ պետությունների միջև այլ կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանն ուղղված քայլեր:
Նախարար Չիբանդան ներկայացրեց ԿԴՀ-ում ընտրական գործընթացը, երկրում կայունություն ապահովելու նպատակով ձեռնարկվող քայլերը, այդ գործում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Կողմերը քննարկեցին երկու պետությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, մտքեր փոխանակեցին տնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերին:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ռայմոնդ Չիբանդան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ հուշագիր:
Նախարարներն ընդգծեցին, որ սա նախորդ տարի Երևանում ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման տրամաբանական շարունակությունն է, որը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղենիշների սահմանման համար:
Նմանատիպ նյութեր
984 դիտում
15:47 11-10-2015
Կայացել է Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը