211652_close_icon
views-count28222 դիտում article-date 12:19 27-11-2016

Մոսկվայում 12-րդ հարկի պատշգամբից պատահմամբ ընկել և մահացել է 20-ամյա շախմատի չեմպիոնը

Մոսկվայում ողբերգական մահով մահացել է 20-ամյա Յուրի Ելիսեևը՝ Ռուսաստանի և աշխարհի պատանի շախմատիստների խաղերի հաղթողը: Այս մասին հայտնում է RBC-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդը գիշերը ժամը 23:30-ին վայր է ընկել 12-րդ հարկից, երբ հյուրերին ցուցադրելիս է եղել իր սիրված հերթական հնարքներից մեկը. նա փորձել է 12-րդ հարկի պատշգամբից ցատկել հարևան բնակարանի պատշգամբ: Նշենք, որ շախմատիստը զբաղվում էր պարկուր սպորտաձևով և, ըստ նախնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել հերթական հնարքի պատճառով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր