Բրյանսկում 23-ամյա հայի են նետել 3-րդ հարկի պատշգամբից
Օգոստոսի 21-ի վաղ առավոտյան ՌԴ Բրյանսկ քաղաքի Մարտի 8-ի փողոցի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկի պատշգամբից 23-ամյա տղամարդու են նետել, տեղեկացնում է Բրյանսկի լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ մինչ միջադեպը երիտասարդը ծեծի է ենթարկվել։ Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։
Իսկ [url=http://rusarminfo.ru/v-bryanske-vybrosili-iz-okna-urozhenca-armenii/]Rusarminfo.ru[/url]-ի փոխանցմամբ՝ երիտասարդը հայազգի է։ Անունը չի հրապարակվում։